Եգիպտացի ոստիկանները հետաքրքիր հնագիտական բացահայտում են կատարել. նրանց անունները կհայտնվեն պատմության մեջ


20:30 , 24 սեպտեմբեր, 2019

Եգիպտական ոստիկանությունը հայտնել է, որ Գիզայի Մեծ բուրգի մոտակայքում հայտնաբերել է հնագույն գերեզման: Ավելի վաղ այդ գերեզմանը բացել են տեղի բնակիչները, որոնք սեփական տան տակ ապօրինի պեղումներ են կատարել:

Բնակիչները գաղտնի երկու թունելներ են փորել, որոնք տանում են դեպի 1,5 և 4 մ խորություն ունեցող ստորգետնյա խցեր: Դեպքի վայր այցելած իրական հնէաբանները գերեզմաններից մեկի պատերին հայտնաբերել են վեց փորագրված արձան և վնասված կերամիկական անոթ: Գտածոների հստակ տարիքը դեռևս որոշված չէ, ինչպես նաև անհայտ է՝ արդյոք գերեզմանը բուրգերի հետ կապ ունի՞, թե ոչ:

Տունը, որի տակ հայտնաբերվել է գերեզմանը, գտնվում է Նազլաթ-ալ-Սամման շրջանում՝ Սֆինքսից և Գիզայի Մեծ բուրգից քիչ հեռավորության վրա: Այստեղ ինքնուրույն և առանց թույլտվության հնագիտական պեղումներ և այլ աշխատանքներ կատարելը խստորեն արգելվում է, իսկ արգելքը խախտողները պատասխանատվություն են կրում ազատազրկման կամ խոշոր տուգանքի տեսքով: