05:30 , 24 սեպտեմբեր, 2019Ռուսաստանի մերձմոսկովյան Պուշկինո քաղաքի բնակիչ Սերգեյ Կորովկինը հեծանիվով հասել է Հայաստան:
Նա ասել է, որ հեծանիվով ուղևորությունը ինքնաբուխ է ստացվել և մեծ ջանքեր է պահանջել:
«Առաջին շաբաթը շատ դժվար էր: Ոտքերիս մկանները սկսեցին այնքան ուժեղ ձգվել, որ չէի կարողանում շարժել դրանք: Բայց հետո ցավն անհետացավ, և ամեն ինչ անցավ շատ սահուն: Ինձ հետ ուղևորության եկավ ընկերս: Կարող եմ ասել, որ սա իմ կյանքի լավագույն արձակուրդներից մեկն էր»,- ասել է նա։
Նշվում է նաև, որ Հայաստանի ճանապարհին Սերգեյ Կորովկինը այցելել է շատ հետաքրքիր վայրեր: Այժմ Սերգեյն արդեն մեծ տպավորություններով տուն է վերադարձել իր հեծանվային ուղևորությունից։