01:45 , 24 սեպտեմբեր, 2019Լոնդոնը պետք է դադարի զենք վաճառել Էր Ռիադին, ոչ թե Թեհրանին մեղադրի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հայտնում է Press TV-ն՝ մեկնաբանելով Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունն այն մասին, որ Իրանը մասնակից է սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակմանը։
«Բրիտանական կառավարությունը փոխանակ Իրանի հանդեպ անպտուղ ջանքեր գործադրի, պետք է դադարեցնի Սաուդյան Արաբիային մահաբեր զենքի վաճառքը, որն աշխարհում շատ մարդկանց պահանջն է, և ազատվի Եմենի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանքներից»,- հայտարարել է Մուսավին։
Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, թե Բրիտանիան կարծում է, որ Իրանն է կանգնած սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհների հետևում՝ հավելելով, որ Լոնդոնը դաշնակիցների հետ կաշխատի Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։