«Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» իր երկրպագուներին հիացրել է նոր լուսանկարով


02:45 , 24 սեպտեմբեր, 2019

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները կենդանական պրինտով կոմբինեզոնով լուսանկար է հրապարակել իր Instagram-օգտահաշվում եւ հիացրել իր բաժանորդներին։

«Բնության գեղեցիկ թագուհի»,- լուսանկարը մեկնաբանել է մոդելի երկրպագուներից մեկը:

2018 թվականի փետրվարին բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը Good Morning Britain ծրագրում նշել է, որ Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին Քենդալ Ջեններն է: Նույն կարծիքը նա կրկնել է անցած մարտ ամսին:

«Ես չեմ կոպտում, բայց միակ գրավիչ աղջիկն ընտանիքում Քենդելն է, իսկ մնացածները… Նրանցից ոչ ոք գրավիչ չէ»,- ասել է հաղորդավարը: