Արքայազն Հարրիի որդի Արչիին նոր հարավաֆրիկյան անուն են տվել


23:56 , 23 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

Բրիտանացի արքայազն Հարրիի հինգ ամսական որդին Քեյփթաունի շրջաններից մեկի կանանց ավագների խորհրդի կողմից հարավաֆրիկյան անուն է ստացել՝ Նցիկա: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքներից մեկին:

«Նցիկա թարգմանաբար նշանակում է «ուժի գավազան»»,- բացատրել է Justice Desk հիմնադրամի տնօրեն Ջեսիկա Դյուհերսթը: Նրա խոսքով՝ Հարավային Աֆրիկայի այդ հատված որպես հյուր այցելող ցանկացած մարդ տեղի բնակիչներից նոր անուն է ստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ