Աղջիկը ստամոքսի ցավով հայտնվել է հիվանդանոցում. բժիշկները նրան վիրահատել են և ապշել իրենց տեսածից (Photo)


07:09 , 24 սեպտեմբեր, 2019

Հնդկական Լուդխիանա քաղաքի հիվանդանոց են տեղափոխել 19-ամյա հյուծված մի աղջկա, ով որովայնի շրջանում ցավեր է ունեցել։

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ աղջիկը բոլորից գաղտի կերել է իր մազերը, ինչպես նաև ավազ, կավիճ և այլ տարօրինակ բաներ։

Աղջկան անհապաղ վիրահատել են և նրա ստամոքսից հեռացրել 1,5 կգ մազ։ Ստամոքսի ցավերի պատճառով աղջկան առջևում երկարատև բուժումներ են սպասվում։