Քծնողներն իրեն փորձում են համոզել, որ ինքը տաղանդ է. Պոզները՝ Փաշինյանի մասին


21:36 , 23 սեպտեմբեր, 2019

Politik.am-ը գրում է․

Հայտնի ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները ռուսական լրատվամիջոցներին մեկին հարցազրույց է տվել որտեղ անդրադարձել է նաև Փաշինյանի անձին՝ նշելով,  որ Նիկոլի թիմակիցները ծայր աստիճանի  փորձում են քծնել իրեն: Ըստ Պոզների՝ Փաշինյանը վառ անհատականություն է, սակայն նրան դուր է գալիս, որ իրեն քծնում են, և  իր ենթակաները դա գիտեն և դրա համար էլ այդպես էլ վարվում են:

Բայց, երբ երկար ժամանակ իր այդ վարքագիծը չի փոխում, ապա վաղ թե ուշ ինքն էլ է սկսում հավատալ, որ ինքը տաղանդ է:

Ըստ Պոզների,  եթե ինքն լիներ պետության ղեկավարի պաշտոնում, ապա թույլ չէր տա,  որ իրեն քծնեն, քանզի դրանից ավելի շատ կտուժեր ինքնը: