Սաուդյան Արաբիան հաջորդ շաբաթվա սկզբին կվերականգնի նավթի արդյունահանումը


19:24 , 23 սեպտեմբեր, 2019
Aysor.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիան գրեթե ավարտել է նավթի արդյունահանման վերականգնումն իր նավթային օբյեկտների վրա իրականացված գրոհներից հետո, արտադրությունը նախկին մակարդակին կվերադառնա հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին Reuters-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուրը:
 
«Սաուդյան Արաբիան վերականգնել է արդյունահանման մոտ 75 տոկոսը, որը կորցրել էր իր նավթային օբյեկտների վրա իրականացված գրոհներից հետո, և արդյունահանման նախկին մակարդակին կվերադառնա հաջորդ շաբաթվա սկզբին», - գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ