Ակնաբույժը բացատրել է, թե ինչու է հայ աղջիկը լաց լինում բյուրեղներով


19:45 , 23 սեպտեմբեր, 2019

Հայ աղջկա հիվանդությունը, որի աչքերից արցունքների փոխարեն բյուրեղներ են թափվում, կարող էր ի հյատ գալ վարակի կամ ժառանգականության պատճառով: Այս մասին Հինգերորդ ալիքին հայտնել է ակնաբույժ Տատյանա Շիլովան:

«Արցունքը կենսաբանական հեղուկ է, որը նման է արյան կազմին, հետևաբար, որոշակի իրավիճակներում աչքի և, ընդհանուր առմամբ, օրգանիզմի գենետիկ կամ բորբոքային հիվանդությունների դեպքում, դրանում կարող են փոփխություններ առաջանալ»,- նշել է բժիշկը:

Image result for Врач-офтальмолог объяснила, почему девушка из Армении плачет кристаллами

Բժշկի խոսքերով, հայ աղջկա դեպքը հազվադեպ է, բայց եզակի չէ: Ակնաբույժը նշել է, որ բյուրեղները կարող են հայտնվել ոչ միայն աչքի լորձաթաղանթում, այլև լյարդի և երիկամների մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 22-ամյա հայ աղջկա՝ Սաթենիկ Ղազարյանի մասին, որը տառապում էր հիվանդությամբ, որի դեպքում աչքերում բյուրեղներ են ձևավորվում: ՌԴ առողջապահության նախարարությունը որոշել է խորհրդակցություն հրավիրել՝ հիվանդին բուժելու մեթոդներ մշակելու համար: