Գիտնականները նշել են նախաճաշը, որն օգնում է պայքարել հոգեկան խանգարումների դեմ


21:16 , 23 սեպտեմբեր, 2019

Ճապոնացի գիտնականները պատմել են նախաճաշի մասին, որն ունակ է պայքարել փսիխոզի դեմ և օրգանիզմն ապահովել էներգիայիայով:

Այսպես, Կիորինի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ պաղպաղակի օգտագործումն օրվա առաջին կեսին բարելավում է հիշողության կենտրոնացումը:

Նրանք պնդում են, որ գիտափորձի մասնակիցները, որոնք նախաճաշին պաղպաղակ են կերել, հոգնածության ցածր մակարդակ և խնդիրները լուծելու բարձր արագություն են ցուցաբերել:

Սակայն Հարվարդի գիտնականները բացասաբար են արձագանքել այս հետազոտության արդյունքներին, հայտարարելով, որ նման նախաճաշը կխորացնի սրտի հետ կապված խնդիրները՝ շաքարի բարձր պարունակության պատճառով: