Ի՞նչ թանկարժեք ինքնաթիռով է Նիկոլ Փաշինյանը մեկնել ԱՄՆ. լուսանկարներ՝ ներսից


15:21 , 23 սեպտեմբեր, 2019

Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել Գյումրիի օդանավակայանից չարթերային թռիչքով։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ օրը, այդ ժամին Գյումրիի օդանավակայանից միայն մեկ ինքնաթիռ է թռել ԱՄՆ։ Դա բիզնես դասի ռեակտիվ Gulfstream G550 ինքնաթիռն էր, որի մեկ ժամվա վարձակալման գինը, ըստ լրատվական կայքերից մեկի հրապարակած տեղեկատվության, կազմում է 7400-10200 եվրո: 

Ստորև ներկայացնում ենք այն ինքնաթիռի արտաքին ու ներքին տեսքը, որով ՀՀ վարչապետը 17 ժամ մեկնել է ԱՄՆ։