Նաիրա Զոհրաբյանը վերականգնել է իր դրական վարկանիշը. «Մեդիա պաշտպան»


13:48 , 23 սեպտեմբեր, 2019

Mediaadvocate.am-ը գրում է.

2019 թ․ սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 118 հոդված, որոնցից 9-ը եղել է դրական, 4-ը՝ բացասական, 105-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասին նախորդ տասնօրյակներում բացասական հոդվածները գերազանցում էին դրականներին։ Այս տասնօրյակում պատկերը փոխվել է։ Տիկին Զոհրաբյանի մասին որպես դրական հոդված դիտարկվել է կենդանիների պաշտպանությանն ուղղված օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։  Բացի այդ, տիկին Զոհրաբյանը շարունակում է իր հասարաքաղաքական ակտիվությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ