Ցավով եմ արձանագրում. պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը


13:20 , 23 սեպտեմբեր, 2019
Ցավով եմ արձանագրում. պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը: Հայաստանի վարչապետին, իր իսկ խոսքով ասած, համաշխարհային ժողովրդավարության Դանկոյին ընդունեց միայն Կալիֆոռնիայի փոխնահանգապետը, իսկ հանրահավաքին նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ էր մասնակցում: Եվ սա այն Կալիֆոռնիայում, որտեղ մոտ 1 միլիոն հայեր են ապրում: Ցավոք, սա է հայկական լոբբի ասվածի, ԱՄՆ-ում քվեարկող ազգությամբ հայերի ուժի և ազդեցության գնահատականը: Ի դեպ, այս օրերին ամերիկահայ կազմակերպությունների նեկայացուցիչներն իրենց հարցազրույցներում կարմիր թելով միտք էին առաջ տանում՝ ինչո՞ւ Հայաստանը չպետք է Իսրայելի նման լինի: Այո՛, ցանկալի է, որ այդպես լինի: Բայց նաև հայկական լոբբին պետք է հրեականի նման լինի, գոնե կեսի չափ, գոնե 20 տոկոսի չափ: Ի՞նչ եք կարծում, Իսրայելի վարչապետին այդ կե՞րպ են դիմավորում ԱՄՆ-ում: Հայաստանի արտաքին քաղաքականության ստրատեգիաների բալանսից ուղղակի պետք է դուրս գրել ԱՄՆ հայկական լոբբին՝ որպես միֆ և վաղուց պայթած փուչիկ, որից նույնիսկ Բաքվում արդեն չեն տպավորվում: