440 զույգ կոշիկ՝ խորհրդանշող 440 կնոջ, որոնց նախորդ տարվա ընթացքում Թուրքիայում սպանել են իրենց ամուսինները


20:30 , 23 սեպտեմբեր, 2019

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կառույցներից մեկին ամրացրել են 440 զույգ կանացի կոշիկ՝ ի հիշատակ այն 440 զոհերի, որոնք սպանվել են իրենց ամուսինների կողմից՝ ընտանեկան բռնության հետևանքով: Եվ այս արդյունքները միայն վերաբերում են նախորդ տարվան և միայն այս երկրին: Իսկ ինչքա՞ն նման դեպքեր են տեղի ունենում ողջ աշխարհում:

Նման ինստալիացիայի գաղափարը պատկանում է նկարիչ-դիզայներ Vahit Tuna-ին: Ըստ նրա՝ ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են տարածվում ընտանեկան բռնության զոհերի մասին, սակայն դրանք արագ մոռացվում են: Հենց այդ պատճառով էլ նա ցանկացել է մշտական հիշողություն ստեղծել այս խնդրի վերաբերյալ:

Թուրքիայի որոշ շրջաններում ընդունված է մահացած մարդու կոշիկը տնից դուրս դնել՝ որպես կյանքի ընթացքում նրա կրած տառապանքների խորհրդանիշ: