Հարգելի Սերժ Թանկյան, ժողովրդի վարչապետը եկել է Ձեր թաղերը, հանդիպեք պացիենտին և բացատրեք, թե ինչու՞ չեք կատարում Ձեր իսկ խոստումը


12:00 , 23 սեպտեմբեր, 2019
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ժողովրդի վարչապետը եկել է Ձեր թաղերը՝ Կալիֆոռնիա: Իր ելույթի ընթացքում նա հատուկ շեշտեց՝ յուրաքանչյուր հայ պետք է բնակարան ունենա Հայաստանում: Խնդրում ենք, հանդիպեք պացիենտին և բացատրեք, թե ինչու՞ չեք կատարում Ձեր իսկ խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Եթե Դուք, որ անձամբ ժողովրդի վարչապետին եք խոստացել, չեք կատարում Ձեր խոստումը, ինչու՞ պետք է մյուսները բնակարան գնեն, ինչու՞ եք Ձեր իրականացրած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջնորդի խոսքը գետնով տալիս: