ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը, օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցն է․ նիստը՝ ուղիղ


11:31 , 23 սեպտեմբեր, 2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Արտահերթ նիստի օրակարգում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։

Օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի՝ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1193-Ա որոշմամբ, ինչի համար հրավիրվել է արտահերթ նիստ: