Մեծ Բրիտանիայի վարչապետն Իրանին պատասխանատու է համարում Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման համար


11:36 , 23 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Բրիտանիան եզրակացրել է, որ Իրանը պատասխանատու է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման համար։ Նախօրեին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այս մասին գրում է Associated Press-ը։

Ջոնսոնը նշել է, որ Բրիտանիան կքննարկի Պարսից ծոցի թագավորության պաշտպանությունն ուժեղացնելու համար ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող ռազմական ջանքերին մասնակցության հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ