14:46 , 1 հուլիս, 2013ԱՄՆ-ը առաջին անգամ մշտական բնակության այցագիր է տվել ամերիկացու հետ ամուսնացած արտասահմանցի միասեռականին՝ գրում է The New York Times-ը:
Գրին-քարտն ստացել է բուլղարացի Տրայան Պոպովը: 2012թ. նա ամուսնացել էր ԱՄՆ քաղաքացի Ջուլիան Մարշի հետ: Ամուսիններն ապրում են Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում: Մշտական բնակության համար Պոպովը հարցում էր ներկայացրել փետրվարին:
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն արագորեն փոխում է այցագրային քաղաքականությունը՝ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից միասեռական ու հետերոսեքսուալ ամուսնությունների հավասարեցումից հետո:
«Դա շոկ էր, կարծես մենք վիճակախաղ են շահել»,- հայտարարել է Մարշը ու հավելել, որ հիմա ինքն ու ամուսինը կարող են ապրել երկրում, որն ընտրել են: