Արցախում հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել և հետ շպրտվել՝ թողնելով մեկ դիակ


10:04 , 23 սեպտեմբեր, 2019

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է  Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: