Վանեցյանի հայտարարությունը հայտարարություն էր իր գերագույն հրամանատարի դեմ, սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա. Նիկոլ Փաշինյան


09:01 , 23 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:

«ԱԱԾ տնօրենը հայտարարություն անելու պահին դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ: «Ուրախ եմ, որ հայ հասարակությունը շատ հստակ դրա գնահատականը տվել է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ