10:08 , 20 ապրիլ, 2012
Երեկ չնկատեցի, թե Աշոտյանն ի՞նչ է արել։ Լրագրողներին ասել է, թե Բրյուսովի ուսանողներին բաժանում է 4 խմբի ու պատրաստ է դրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպել։ Դա զազրելի է, որովհետև Աշոտյանը քաղաքականություն է խաղում մատաղ սերնդի հետ՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։
Ու եթե դա ՀՀԿ-ի սկսզբունքը չէ, ապա ՀՀԿ-ն՝ ի դեմս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, պետք է ազատի վայ-նախարարին պաշտոնից։ Եթե ոչ՝ ուրեմն մեզ՝ հայ ժողովրդին բաժանել-տիրելը ՀՀԿ-ի սկզբունքն է։ Ուրեմն՝ ժողովուրդը պետք է մինչև վերջ պայքարի ՀՀԿ-ին հեռացնելու համար։