Այս լուսանկարները ապացուցում են՝ արաքայադուստր Շարլոթը թագավորական ընտանիքի «ամենաչարաճճի» ներկայացուցիչն է (Photo)


19:54 , 22 սեպտեմբեր, 2019

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շարլոթը գերում է ցանկացածին, ում հանդիպում է: Անցյալ շաբաթ նա առաջին անգամ դպրոց գնաց: Նախքան դպրոցի շենք մուտք գործելը նա իրեն հատուկ շարլոթյան ձևով ողջունել է լուսանկարիչներին:

4-ամյա արքայադուստրը հաճախելու է Thomas՛s Battersea դպրոց, որտեղ, ըստ INSIDER-ի, ուսման տարեկան վարձը գերազանցում է 35.000 դոլարը:

Դպրոցը նաև հայտնի է իր ուսումնական ծրագրի բազմազանությամբ, որը ներառում է՝ առավոտյան յոգայի դաս, բալետ և կրոն, համակարգչային ծրագրավորում, պոեզիա և այլն:

Դպրոց հաճախելու կապակցությամբ աղբյուրը ֆոտոշարք է ներկայացրել, որն ապացուցում է՝ խարիզմատիկ արաքայադուստր Շարլոթը թագավորական ընտանիքի «ամենաչարաճճի» ներկայացուցիչն է: