Կարո՞ղ եք բացատրել, թե ի՞նչ խորհուրդ էր կրում կազմակերպված «կիսաշրջազգեստներով պարը»․ Գևորգ Գրիգորյան


17:12 , 22 սեպտեմբեր, 2019

Պետական տոների կազմակերպումը լուրջ գործընթաց է, որի վրա աշխատում է ոչ թե մեկ մարդ, այլ թիմ: Այդ թիմը կազմում է նախագիծ, որը իր մեջ ներառում է միջոցառումների սցենար, միջոցառումների դիզայն, միջոցառումների հերթականություն և միջոցառումների տեղակայում (ու էլի շատ բան): Ինչից հետո այդ նախագիծը շրջանառում և հաստատվում է կառավարության զանազան օղակներում և նոր հայտարարվում է միջոցառումները իրականացնողների մրցույթ (միջանկյալ մանր գործընթացները չեմ թվարկում):
Հաշվի առնելով այս ամենը, ինձ մի հարց է շատ հետաքրքրում` էտ կառավարության աշխատակազմի մեջ, խորհրդականների մեջ, նախարարությունների աշխատակիցների մեջ կամ նրանց ընտանիքների մեջ (հնարավոր չի, որ այս կառավարոիթյան աշխատակիցները չկիսվեն) չկա՞ր մի խելամիտ մարդ, որ ասեր «այ ձեր ցավը տանեմ, դերվիշ լինի, քուրմ լինի, դարբին լինի կամ ինչ ուզում ա լինի, մեր ժողովուրդը չի ընդունում կիսաշրջազգեստով տղամարդ ու վատ կդիտվի նման սցենարով ու դիզայնով պար կազմակերպելը»: Մի մարդ չկա՞ր, որ ասեր...
Պետական միջոցառումներից յուրաքանչյուրը, միշտ ունեցել է խորհրդանշական դեր և չի լինում (ամեն դեպքում չի եղել), որ հենց այնպես որևէ մի «պերֆորմանս» լինի հենց այնպես (չեմ հաշվում էստրադային երգիչների ելույթները, չնայած` երգացանկն էլ պատահական չէր ընտրվում)... Մի հատ կարո՞ղ եք բացատրել, թե ի՞նչ խորհուրդ էր կրում կազմակերպված «կիսաշրջազգեստներով պարը»... թե՞ սա էն կազմակերպած «քայլերթ»ի ժամանակ սեռական փոքրամասնությունը խորհրդանշող դրոշների գույներով ծուխ ծխելու շարունակությունն է... տենց յանի «մենք միասեռական չենք, բայց նամյոկով միասեռական ենք» գաղափարի առաջխաղացումն է ապահովվում:
Ուղակի զարմանում եմ պարողների վրա... ինչպե՞ս են համաձայնվել... ինձ համար դա ընդունելի չէ:

Հ.Գ. սաղ պարերը պարեցինք, մնաց «Սարի Սմբու...» էէէհ, «Դերվիշ Դարբինների յուբկով պարը»