Ալբանիայում տեղի է ունեցել վերջին 30 տարում ամենաուժեղ երկրաշարժը․ կա առնվազն 68 վիրավոր (Photo)


11:24 , 22 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ալբանիայում սեպտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել, հաղորդում է Albanian Daily News-ը:

Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են Տիրանա և Դուրես քաղաքների հիվանդանոցներ:

Աղբյուրի տվյալներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Դուրես քաղաքից մեկ կիլոմետր արևմուտք ընկած շրջանում, իսկ օջախը՝ տասը կիլոմետր խորության վրա:

Տարերքից մի քանի րոպե անց 5,0 մագնիտուդով նոր ցնցում է տեղի ունեցել նույն շրջանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ