Հայտնի հոլիվուդյան դերասանուհին բառացիորեն ցնցել է երկրպագուներին Փարիզում նկարահանած նոր, շքեղ ֆոտոշարքով:


23:02 , 21 սեպտեմբեր, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով իր ամենամտերիմ գործընկերների հետ կքննարկի Սաուդյան Արաբիայում նավթի օբյեկտների վրա անօդաչուների հարձակման հնարավոր արձագանքը՝ հայտնում է Bloomberg- ը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամենապարզ տարբերակը կլինի ռազմական գործողությունը Իրանի դեմ, բայց ինքը նախընտրում է այլ ուղի:

«Ես հիմա կարող էի հրահանգել հարվածել Իրանում 15 թիրախների, և մենք դա կանեինք: Բայց ես հավատում եմ, որ հնարավոր է ուժ ցուցադրել և զսպվածություն ցուցաբերել», – ավելացրել է Միացյալ Նահանգների ղեկավարը: