Ռումինիայի նախկին նախագահը կոմունիստական հատուկ ծառայության գործակալ է ճանաչվել


19:02 , 21 սեպտեմբեր, 2019

Բուխարեստի վճռաբեկ դատարանը որոշել է, որ Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն կոմունիստական դարաշրջանի Սեկուրիտատի գաղտնի ոստիկանության գործակալ է եղել։ Այս մասին հաղորդում է Balkan Insight պարբերականը։

Դատարանը հաստատել է հետաքննության եզրակացությունը, որն անց էր կացվել Գաղտնի ոստիկանության արխիվների ուսումնասիրման ազգային խորհրդի (CNSAS) կողմից։

«Ես դատարանի վճիռն ընդունում եմ այնպես, ինչպես այն կա։ Սակայն ես այն բողոքարկելու եմ»,– ասել է քաղաքական գործիչը՝ դատարանի որոշման հրապարակումից հետո։

Բեսեսկուն Ռումինիայի նախագահն է եղել 2004-2014 թվականներին։ Նրա գործով դատաքննությունը սկսվել էր այս տարվա հունիսին։ Նա մեղադրվում է 1948-1989 թվականներին՝ կոմունիստական ռեժիմի գոյության տարիներին, քաղաքական ոստիկանության հետ համագործակցելու մեջ։

Ռումինական հետախուզության և CNSAS-ի փաստաթղթերի համաձայն՝ կումինիստները Բեսեսկուին հավաքագրել են 1972 թվականին, երբ նա ռազմածովային նավատորմի ակադեմիայի ուսանող է եղել։

Նրա դոսյեն ոչնչացրել են 1979 թվականին, այն բանից հետո, երբ Բեսեսկուն Ռումինիայի Կոմունիստական կուսակցության շարքերն է անցել։