Նոր լվին անվանակոչել են «Մատանիների տիրակալի» հերոսի պատվին


18:00 , 21 սեպտեմբեր, 2019

Կենսապահպանման հետազոտական կենտրոնի գիտնականները խոտակյաց լվի նոր տեսակ են հայտնաբերել, որն անվանակոչել են Մատանիների տիրակալը ստեղծագործության հերոս Ֆրոդո Բեգինսի պատվին, հաղորդում է The Guardian-ը։

Միջատի նոր տեսակը լատիներենով ստացել է Psylla Frodobaggins անվանումը իր փոքր չափսերի և տարաածման տերիտորիայի պատճառով։

Սա առաջին դեպքը չէ, երբ նորզելանդացի գիտնականները միջատների նոր տեսակներն անվանում են Ջոն Ռոնալդ Ռոուելի ստեղծագործությունների կերպարների պատվին։ 2013 թվականին կրետների նոր տեսակը անվանակոչվել էր «Մատանիների Տիրակալի» հոբիտների պատվին։