Եվրոպայի նախկին ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը ավարտում է կարիերան


15:42 , 21 սեպտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է․


«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի նախկին կիսապաշտպան Անդերսոնը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:

31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը թուրքական «Ադանասպորն» է: Անգլիական և թուրքական ակումբներից բացի Անդերսոնը հանդես է եկել նաև պորտուգալական «Պորտու» և իտալական «Ֆիորենտինա» ակումբներում: 

Հիշեցնենք, որ Անդերսոնը 2008 թ. Golden Boy մրցանակն է նվաճել, որը տրվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողին: