Երգչուհի Սոնայի «ընկերը» հերքում է սիրավեպի մասին լուրերը


14:16 , 1 հուլիս, 2013

Երգչուհի Սոնայի «ընկերը» հերքում է սիրավեպի մասին լուրերըԸնդամենը օրեր առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր լուսանկար N show ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի հետ: Armstar.am-ի զրույցում Սոնան ասել է. «Այո, ես սիրում եմ, ոչ թե սիրահարված եմ, այլ սիրում եմ: Մենք միասին ենք որոշել այդ լուսանկարը տեղադրել»: Ընդ որում` լուսանկարի մեկնաբանություններում նրանց բազմաթիվ բարեմաղթանքներ են արել: Լուրի իսկությունը պարզելու համար Slaq.am-ը զրուցել է N show ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի հետ, ով ասաց, որ Սոնան և ինքը պարզապես գործընկերներ են, ոչ մի անձնական շփում երբևէ չեն ունեցել:

Slaq.am-ի այն դիտարկմանը, որ Սոնան նշել է, թե երկուստեք համաձայնությամբ են լուսանկարը տեղադրել, Սամվել Ղազարյանն ասաց. «Այո, մենք նկարվեցինք, Սոնան ասաց` կարո՞ղ եմ նկարը տեղադրել Ֆեյսբուքում, ասեցի` այո, բայց դա ոչինչ չի նշանակում, չեմ ուզում ասել, որ Սոնան ստում է, սակայն մենք միասին չենք»: