«Արսենալ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը


11:53 , 21 սեպտեմբեր, 2019

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ երրորդ հանրապետության անկախության 28-րդ տարեդարձն է։

Լոնդոնի «Արսենալը» ֆեյսբուքյան էջում Հենրիխ Մխիթարյանի ու եռագույնի նկարով ևս շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրը։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալական հիմունքներով մեկ տարով հանդես կգա իտալական «Ռոմայի» կազմում։