«Գուկաս Գյումրի». Անկախության տոնի միջոցառումները՝ Գյումրիում. ուղիղ


11:30 , 21 սեպտեմբեր, 2019

Գյումրիում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները, որոնց կարգախոսն է «Գուկաս Գյումրի»։

Քաղաքի տարբեր հատվածներում այսօր տեղի կունենան երաժշտական տարաբնույթ միջոցառումներ։ Երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները։ Մասնավորապես․

• Ջազի սիրահարները կարող են վայելել Ջեյմ սեշն ջազային երաժիշտների կատարումները Ռիժկովի փողոցում,

• Փոփ և ռոք երաժշտության սիրահարների համար Աբովյան-Ռուսթավելի խաչմերուկում և Երկաթգծի կայարանի հրապարակում ելույթ կունենան բազմաթիվ երաժշտական խմբեր և անհատներ,

• Կենտրոնական այգու հարակից տարածքներում ցուցադրական ելույթներով հանդես կգան հայտնի դիջեյները,

• Դասական և ազգագրական-ժողովրդական երաժշտության սիրահարների համար Հարթակ 6-ում և Հարթակ 7-ում իրենց կատարումներով անկախության տոնը կշնորհավորեն հայտնի ժողովրդական/ազգագրական համույթները, նվագախմբերը, երգչախմբերը,

• Գալա բեմահարթակում օրվա ընթացքում ելույթ կունենա «Supacooks» համույթը։

Մարզկենտրոններում ու համայնքներում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ:

Այս պահին Գյումրու Սև բերդում տեղի է ունենում վարչապետի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի հյուրերն են վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։