«Սեքսուալ շեղվածության միակ դրսևորումը սեքսի իսպառ բացակայությունն է, մնացած ամեն ինչ ճաշակի հարց է». Զիգմունդ Ֆրեյդի 20 ամենասուր մտքերը, որոնք կփոխեն ձեր մտածողությունը


11:15 , 21 սեպտեմբեր, 2019

Զիգմունդ Ֆրեյդը ավստրիացի աշխարհահռչակ հոգեբան, հոգեվերլուծաբան է, ով իր ժամանակներում քննադատվեց իր հոգեվերլուծական մի շարք տեսությունների պատճառով։ 

Չնայած բազում քննադատությունների Ֆրեյդի աշխատությունները մինչև օրս շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, ուսումնասիրվել տարբեր մտածողների, մասնագետների կողմից, իսկ նրա մտքերը շարունակում են փայլել ու զարմացնել իրենց սարկաստիկ բովանդակությամբ ու մտքերը խառնող ենթատեքստերով։

Առաջարկում ենք ծանոթանալ մեծն հոգեբանի ամենասարկաստիկ ու սուր մտքերին, որոնք մինչ օրս կյանքի ու մտածողության դասեր են տալիս։ 

1. Ամուսինը հաճախ սիրելի մարդուդ փոխարինողն է, ոչ թե հենց սիրելիդ։ 
2. Ով սեքսի պակաս ունի, խոսում է սեքսից, սովածը խոսում է ուտելիքից, փող չունեցողը՝ փողից, իսկ մեր քաղաքական գործիչներն ու օլիգարխները չգիտես ինչու խոսում են բարոյականությունից։ 

3. Կրոնը մարդկության վզին փաթաթված, կպչուն նևրոզ է։ 

4. Մեր բոլոր քայլերի հիմքում երկու մոտիվացիա կա՝ դառնալ ճանաչված ու սեքսուալ ցանկությունները։ 

5. Մենք պատահաբար չենք ընտրում իրար. մենք հանդիպում ենք միայն այն մարդկանց, ովքեր վաղուց գոյություն են ունեցել մեր ենթագիտակցությունում։ 

6. Իմ աշխարհը ցավի փոքր կղզի է, որ լողում է անտարբերության օվկիանոսում։ 

7. Մարդը դառնում է խիզախ ու ինքնավստահ, երբ հավատում է, որ իրեն սիրում են։ 

8. Մարդիկ երբեք չեն ձգտում ճշմարտության, նրանք փնտրում են իլյուզիաներ, որոնց կհավատան։ 

9. Միայն իրագործված մանկության երազանքներն են երջանկություն բերում բոլորիս։ 

10. Ոչինչ պատահական չի լինում. ամեն ինչն ունի իր պատճառները։ 

11. Մարդու բոլոր հոգեկան խախտումները թաղված են նրա մանկությունում։ Հասե՛ք մանկություն ու դուք կգտնեք նրա բուժման բանալին։ 

12. Ցավոք, զսպված էմոցիաները չեն մահանում։ Նրանք շարունակում են ապրել ու ներսից կրծել մարդուն։ 

13. Մենք երբեք այնքան անպաշտպան չենք, երբ սիրում ենք, ու երբեք այնքան դժբախտ չենք, որքան այն ժամանակ, երբ կորցնում ենք մեր սիրելիին կամ նրա սերը։ 

14. Բոլորս ունենք ցանկություններ, որոնց մասին ոչ ոքի չենք պատմում, և ցանկություններ, որոնց մասին չենք պատմում անգամ ինքներս մեզ։ 

15. Միակ մարդն, ում հետ դուք պետք է համեմատվեք՝ դուք եք անցյալում, ու միակ մարդն, ումից ավելի լավը պիտի դառնաք, դուք եք ներկայում։ 

16. Մի քանիսին սիրող տղամարդը ճանաչում է կանանց, մեկին սիրող տղամարդը ճանաչում է սերը։ 

17. Կինը պետք է մեղմի, ոչ թե թուլացնի տղամարդուն։ 

18. Սեքսուալ շեղվածության միակ դրսևորումը սեքսի  բացակայությունն է, մնացած ամեն ինչ ճաշակի հարց է։ 

19. Ոչինչ այդքան թանկ չի արժենում մարդուն, որքան սեփական հիմարությունը։ 

20. Մենք աշխարհ ենք գալիս մենակ ու մենակ էլ լքում ենք աշխարհը։