Բալթիկ ծովում խորհրդավոր կերպով անհետացել է ստորջրյա գիտական կայանը. թե ինչպես՝ անհայտ է բոլորին


22:45 , 21 սեպտեմբեր, 2019

Հելմգոլցի անվան GEOMAR օվկիանոսային ուսումնասիրությունների կենտրոնի գիտնականները հայտնում են, որ ստորջրյա կայանի օգնությամբ անցկացրել են էկոլոգիական մոնիթորինգ՝ չափելով ջրի ջերմաստիճանն ու աղիությունը, ինչպես նաև դրանում թթվածնի ու քլորոֆիլի մակարդակը: Օգոստոսի 21-ին կայանի հետ կապը հանկարծակի կտրվել է: Այսքան ժամանակ գիտնականները կարծում էին, որ տեխնիկական խնդիրների պատճառով է դա տեղի ունեցել: Սակայն դեպքի վայր են այցելել ջրասուզորդները և այնտեղ հայտնաբերել միայն պոկված մալուխ՝ 740 կգ զանգված ունեցող կայանի փոխարեն:

Անհետացած դիտարանը գտնվում էր Գերմանիայի հյուսիսում գտնվող Քիլ ափամերձ քաղաքից 1,8 կմ հեռավորության վրա: Ըստ մասնագետների կարծիքի՝ կենդանիները կամ փոթորիկները չէին կարող կայանի խորհրդավոր անհետացման պատճառ դառնալ: Առավել հավանական տարբերակ է հափշտակությունը: Կայանի արժեքը 300,000 եվրո է, սակայն գիտնականներն առավել ափսոսում են կորած տեղեկությունների համար: Ոստիկանությունն արդեն սկսել է դեպքի քննությունը: