«Իմ արվեստը թաքնված ուղերձ ունի իր մեջ, որով ես ուզում եմ կիսվել աշխարհի հետ». արտիստը ստեղծում է հիպերռեալ անհավատալի քանդակներ, որոնք փոխում են մարդու ներաշխարհը (photo)


10:10 , 21 սեպտեմբեր, 2019

Պատահում է, չէ՞, որ նայում ես որևէ քանդակի, ու միտքդ ամբողջովին տարվում է նրանով։ Հենց այդպիսի քանդակներ է ստեղծում Չադ Նայթը, ում ստեղծագործությունները գրեթե անհնար է հասկանալ՝ իրակա՞ն են, թե՞ ոչ։ 

Չադը նշում է, որ ինքը ստեղծագործում է դեռ մանկուց ու միշտ փորձել է ստեղծել քանդակներ, որոնք մտածելու, խորհելու տեղիք կտան։ Չադի քանդակներն այնքան իրական են թվում, որ դժվար է պատկերացնել, որ դրանք ուղղակի դիջիթալ գործիքների հմուտ օգտագործման արդյունք են։ 

Դիջիթալ ճարտարապետությունը սկսել է տարածվել աշխարհում։ Դրա միջոցով մարդիկ կարողանում են ստեղծել 3D քանդակներ, որոնք իրականից ոչնչով չեն տարբերվում։ Նայելով Չադի ստեղծագործություններին՝ առաջին բանը, որ մտքովդ անցնում է, այն է, որ շատ կուզենայիր՝ դրանք իրական լինեին։ 

Չադն ինքը հույս է հայտնում, որ մի օր հնարավորություն կստանա իր բոլոր մտքերը դիջիթալ դաշտից տեղափոխելու իրական աշխարհ, չնայած որ դրա համար ֆինանսական հսկայական աջակցություն է հարկավոր։ 

«Ես կարծում եմ, որ ինքս կոնցեպտուալ արտիստ եմ։ Իմ արվեստն ավելի շատ ցույց է տալիս, թե ով եմ ես՝ որպես մարդ, քան թե ինչ եմ անում իմ կյանքում։ Պատճառը, որ ես արվեստով եմ զբաղվում, այն է, որ ես ունեմ շատ ակտիվ ու «աղմկոտ» ուղեղ։ Արվեստի ստեղծումը միակ մեթոդներից է, որ օգնում է ամբողջովին աշխատացնել ուղեղս ու ապահովել իմ ամբողջական ներկայությունն այդ պրոցեսում։ Ես զբաղվել եմ սքեյթբորդով 16 տարի, ու դա օգնել է ինձ իմ միտքն ավելի ստեղծագործ դարձնել։ Այժմ, երբ իմ հնացած ոսկորները թույլ չեն տալիս այդ սպորտով զբաղվել, իմ 3D քանդակներն օգնում են ինձ շարունակել ուսումնասիրել աշխարհն ու «շարժվելու» արվեստը»,- նշում է Չադն իր հարցազրույցներից մեկի ժամանակ։ 

Առաջարկում ենք ծանոթանալ Չադի ամենահայտնի ստեղծագործություններին, որոնք փոխում են մարդու ներաշխարհը։