Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր


23:20 , 20 սեպտեմբեր, 2019

Շատ մաշկաբաններ պնդում են, որ ժամանակակից մարդիկ ավելի հաճախ են լողանում, քան հարկավոր է։ Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր։

Վարակներ

Եթե մարդը հաճախ է ցնցուղ ընդունում, հատկապես՝ տաք, դա չորացնում է մաշկը, ինչը նպաստում է միկրոճեղքերի գոյացմանը։ Իսկ եթե միևնույն ժամանակ օգտագործվում է նաև օճառ կամ գել, դա վերացնում է օգտակար մանրէները մաշկի մակերեսին, ինչը նախադրյալներ է ստեղծում վարակների, այդ թվում՝ և մաշկային, զարգացման համար։

Related image

Արագությունը

Եթե ձեզ պարզապես անհրաժեշտ է հաճախ ցնցուղ ընդունել, դա արեք առավելագույն արագությամբ, փորձեք ջրի տակ մնալ 10-15 րոպեից ոչ ավելի։ Եթե անտեսեք այս խորհուրդը, կարող եք զրկել մաշկը պաշտպանիչ շերտից, ինչը վատ է անդրադառնում իմունիտետի վրա։

Image result for Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր

Սիրտը

Կարծիք կա, որ տաք լոգանք ընդունելը առաջ է բերում սրտի նոպա 5 անգամ ավելի հաճախ, քան ֆիզիկական վարժությունները։ Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի քրոնիկական խանգարումներ ունեցող մարդկանց տաք լոգանքը հակացուցված է, մանավանդ տարվա սառը եղանակին։

Image result for Ինչո՞ւ չարժե լոգանք ընդունել ամեն օր

Բիզնեսը

Միջին վիճակագրական մարդը (եթե նա, իհարկե, չի զբաղվում ֆիզիկական աշխատանքով) չի քրտնում և չի կեղտոտվում օրվա ընթացքում այնքան, որպեսզի ամենօրյա ցնցուղ ընդունելու կարիք ունենա։ Փոխարենը օճառ, շամպուն եւ այլ իրեր արտադրողներին շահավետ է, որպեսզի մենք լողանանք ամեն օր և ծախսենք նրանց արտադրանքը, որքան հնարավոր է շատ։

Related image