Environmental Working Group ոչ առևտրային կազմակերպության գիտնականները նշել են քաղցկեղի ամենատարածված պատճառը, հայտնում է Phys.org կայքը:
Նրանց խոսքերով՝ Միացյալ Նահանգներում մեկ սերնդի կյանքի ընթացքում քաղցկեղի ավելի քան 100 հազար դեպքերի պատճառ կարող են հանդիսանալ խմելու ջրում առկա վնասակար նյութերը:
Ինչպես նշվում է, փորձագետներն ուսումնասիրել են 22 քաղցկեղածին նյութերի ազդեցությունը մարդու առողջության վրա Միացյալ Նահանգների ավելի քան 48 հազար ջրամատակարարման համակարգերում:
Գիտնականները շեշտել են, որ ամենառիսկայինը մկնդեղն է, ինչպես նաև ուրանը և ռադիումը, որոնք հայտնաբերվել են խմելու ջրի մեջ:
Փորձագետները հավելել են, որ ամենավտանգավորն այն ջրամատակարարման համակարգերն են, որոնք օգտագործում են ստորերկրյա ջրերը: