Սեյրան Օհանյանին թույլատրվեց ժամանակավորապես բացակայել Հայաստանից


18:24 , 20 սեպտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

«Մարտի 1»-ի գործով ներգրավված մեղադրյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեցին՝ Ս. Օհանյանին թույլատրել ժամանակավոր լքել երկիրը՝ արտերկրում բուժում անցնելու նպատակով։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը չառարկեց, որպեսզի դատարանը բավարարի միջնորդությունը։

Լսելով միջնորդության հիմնավորումը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և թույլատրեց, որ Սեյրան Օհանյանը ժամանակավոր կարող է լքել երկիրը՝ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը։