Մոծակի խայթոցը տղամարդուն սպանել է ինը օրվա ընթացքում


18:00 , 20 սեպտեմբեր, 2019

ԱՄՆ Միչիգան նահանգում 64-ամյա Գրեգ Մակչեզնին մոծակի խայթոցից հետո վարակվել է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Ըստ Fox News-ի, ինը օր անց տղամարդը մահացել է:

«Դեռևս հուլիսի վերջին, Գրեգը ֆերմայում էր, և օգնում էր ինձ վերանորոգել լճակի կառանատեղը,- պատմել է նրա եղբայրը՝ Մարկը:- Նա լիովին առողջ էր և կենսուրախ: Հիվանդությունը նրան տապալեց ինը օրվա ընթացքում»: Տղամարդը պնդում է, որ Մակչեզնիի մոտ նոպա է տեղի ունեցել, որից հետո նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկները Գրեգի մոտ ախտորոշել են ձիերի արևելյան էնցեֆալիտ մահացու վիրուսը (VVEL), որը փոխանցվում է մոծակների կողմից: Բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդի կյանքը: