Սինգապուրի վարչապետը կգա Հայաստան


18:12 , 20 սեպտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին ասվում է Սինգապուրի վարչապետի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 1-ին Երեւանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կստորագրվի: