Ֆրանսիական դպրոցներում արգելում են «հայրիկ» և «մայրիկ» բառերը. հանուն միասեռականների՝ օգտագործվելու են «ծնող 1» և «ծնող 2» արտահայտությունները


23:30 , 20 սեպտեմբեր, 2019

«Մայրիկ» և «հայրիկ» բառերը Ֆրանիսայում պատրաստվում են փոխարինել «ծնող 1»-ով և «ծնող 2»-ով: Դա կատարվելու է Ֆրանսիայի բոլոր դպրոցներում: 

Միասեռական ծնողներին չվիրավորելու համար ֆրանսիական կառավարությունը որոշել է փոփոխությունների խնդիրը դատական գործով լուծել:

Այս քայլով բոլոր դպրոցական փաստաթղթերում վերանալու են «հայրիկ» և «մայրիկ» արտահայտությունները: Դա բարկացրել է մի շարք մարդկանց: 

Վալերի Պետին, ով դպրոցական իրավունքի մեջ փոփոխություններ է արել, ասել է.

«Մեզանից ոչ ոք չպետք է բացառություն լինի այս հասարակությունում»:

Պատգամավորներից շատերն էլ համաձայնել են այս փոփոխությանը դեռ 2019-ի փետրվարին: 

Փոփոխությունն ասում է․ «Խտրականությունը կանխելու համար պետք է նշվեն միայն «ծնող 1»-ը և «ծնող 2»-ը դպրոցներում, դպրոցների գրանցամատյաններում, ծնողների քաղվածքների և երեխաների վերաբերյալ բոլոր այլ պաշտոնական ձևերում»:

Այս փոփոխությունը մեծամասնությունը չի հավանել: Օրինակ՝ ԿԳ նախարար Ժան-Միշել Բլանկեն ասել է, որ սա օրենսդրական խախտում է:

Գեյ ծնողների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ուրվիչը տեղական լրատվամիջոցներին ասել է.

«Մենք ողջունում ենք նման փոփոխությունը, քանի որ տեխնիկապես այն թույլ է տալիս մեր ընտանիքներին տեղավորվել այնպիսի ձևերի մեջ, որոնք նախկինում թույլ չէին տալիս դա անել»: