Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա


17:13 , 20 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Այն, ինչ տեսնում ենք վերջին մեկ տարվա ընթացքում,  դժվար է լավ սպասելիք ունենալ։ Սպասելիքն այն է, որ գոնե գրավը կկիրառվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։ 

Նրա կարծիքով, մարդ պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ իր հայրն ունենալով նման կենսագրություն, կարող է խուսափել կամ թաքնվել։ Լ. Քոչարյանի խոսքով, պարզապես  վիրավորական է։

«Դատախազները, մյուսները, դատավորը, հանրության լայն զանգվածները, վստահ են, խուսափելու, թաքնվելու մասին խոսք լինել չի կարող։  Հինգ ամիս լինելով անազատության մեջ, ոչ մի բանով ոչ խուսափել է, ինքն է գնացել, ներկայացել է  ամեն տեղ։ Այդ ամեն ինչը պարզ է, նպատակ ունեն դատը  տարիներով ձգձգելով, գոնե այս ընթացքում պատժելու նկատառումներ ունեն»,- ասաց Ռ. Քոչարյանի որդին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ