Մենք բարեկամներ ենք, այդ պատճառով մենք միմյանց ճնշել չէինք կարող. պատգամավորը՝ Իջևանի նախկին քաղաքապետի ստիպողաբար հրաժարականի մասին


17:01 , 20 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը, ով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնքահայրն է, նշանակվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար: Tert.am-ի այն հարցին, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ երկրում նորից գործում է խնամի-ծանոթ-բարեկամին աշխատանքի տեղավորելու սկզբունքը, Վահե Ղալումյանը պատասխանեց՝ համաձայն չէ այդ ձևակերպմանը:

«Հավանական է, որ եղբայրս ժամանակավոր պաշտոնակատար կլինի 2-3 ամիս: Դեկտեմբերի սկզբին Իջևանում նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն և իջևանցիներն են ընտրելու, թե ով է լինելու իրենց հաջորդ քաղաքապետը»,- պատասխանեց Ղալումյանը:

Պատգամավորի խոսքով, այս պահին տեղյակ չէ՝  իր եղբայրը ևս կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ