Արայիկ Հարությունյանը, ով ասում էր՝ դասի մի գնացեք, համալսարանների դռները փակեք, էսօր մտահոգված ա դասադուլով


16:10 , 20 սեպտեմբեր, 2019
Արայիկ Հարութունյանի կառույցը մտահոգություն է հայտնում, որ Վայոց Ձորի դպրոցներում իրավիճակը թեժանում ա, ու մեծահասակներին կոչ է անում երեխաներին զերծ պահել։

Արա՜, Արայիկ Հարությունյանը՝ մարդը, ով ասում էր՝ դասի մի գնացեք, քննությունները բոյկոտեք, համալսարանների դռները փակեք, էսօր մտահոգված ա։

Տո սա դեռ աբլոժկան ա, պարոն նախարար, Դուք հլա Ձեր տարուկեսի լայֆի համար շատ եք փոշմանելու, երբ սովորեցրիք երեխաներին դպրոցը, ուսումը փոխանակել քաղաքական անցուդարձով ու իրենց դարձնել ճանապարհ փակելու կենդանի պատնեշ։ Դուք դեռ զղջալու եք, ավելին՝ մարդ ինչքա՞ն պիտի մտածել չիմանա, որ երեխաներին ուսումը բոյկոտող մարդուն դարձնի ԿԳ նախարար։