13:52 , 1 հուլիս, 2013
Հունիսի 24–ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի շրջանի Զվենիգորոդ քաղաքում։ Դաղստանի քաղաքացի 24–ամյա Մարատ Ռախմետովն իր եղբոր հետ հանգստանալիս է եղել Մոսկվա գետում։
Նրանցից ոչ հեռու հանգստացել են նաև անչափահաս երեխաների մի խումբ, ովքեր պարբերաբար մտել են գետը լողալու։ Հանկարծակի երկու աղջկա գետի հոսքը քշել է գետի ավելի խորը հատվածները և աղջիկները սկսել են օգնություն կանչել։
Լսելով օգնության կանչերը՝ առանց վարանելու 24–ամյա տղան նետվել է գետը և փրկել խեղդվող աղջիկներին։ Նա կարողացել է հրել խորը հատվածից Յուլյա Անիկևին և Հռիփսիմե Քերոգյանին գետի սաղր հատվածը, բայց ինքը չի կարողացել փրկվել։ Մի քանի օր տևած փրկարարա–որոնողական աշխատանքներից հետո տղայի դիակը հայտնաբերվել է դեպքից ոչ հեռու։
Տղային հուղարկավորելու են Մախաչկալայում։