Գիտնականները մուկ են կլոնավորել արյան ընդամենը մեկ կաթիլից


13:42 , 1 հուլիս, 2013

Գիտնականները մուկ են կլոնավորել արյան ընդամենը մեկ կաթիլիցRiken BioResource Center-ի ճապոնացի գիտնականները կարողացել են հաջողությամբ կլոնավորել էգ մուկ՝ օգտագործելով այլ մկան պոչից վերցված մեկ կաթիլ արյուն:

Ավելին՝ կլոնավորված մուկն ապրել է 23 ամիս՝ լաբորատոր կենդանու համար կյանքի ստանդարտ տևողություն, և ի վիճակի է եղել բազմանալու: Biology of Reproduction-ի փոխանցմամբ՝ սա մկան առաջին կլոնավորումն էր՝ արյան ընդամենը մի քանի բջջային միջուկների օգտագործմամբ:

Նմանատիպ կլոնավորման հաջողությունը հնարավորություններ է տալիս կլոնավորել ավելի բարդ օրգանիզմների. խոսքը վերաբերում է սննդային արտադրության համար խոշոր եղջերավոր անասունների, ինչպես նաև ոչնչացման եզրին գտնվող կենդանիների: