Ջերմուկում և հարակից համայնքներում դասադուլ ու գործադուլ ա. իսկ ո՞ւր են ժողովրդի մոտ կանգնող պատգամավորները, պաշտոնյաները


12:13 , 20 սեպտեմբեր, 2019

Թեմա, որը փորձում է ամեն գնով ծածկադմփոց անել, բայց դե ես հո չեմ մեռել։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Էս պահին Ջերմուկում և հարակից համայնքներում դասադուլ ա, գործադուլ ա, ու մի խումբ բնակիչներ դուրս են եկել փողոց, ավելին՝ ավտոերթ ա, ու հանրահավաք ա նախապատրաստվում։

Իսկ ո՞ւր են ժողովրդի մոտ կանգնող պատգամավորները, էն պատգամավորները, ովքեր դատարանի դռները դեմերը փակելուց «ժողովրդի կողքին կանգնել էին»։

Իսկ ո՞ւր են այդ համայնքներում ընտրված պատգամավորները, որոնք ժամանակին ասում էին, որ իրանք ժողովրդի ծառան են։

Ո՞ւր եք, տղերք, ո՞ւր եք պաշտոնավորներ, ժողովուրդը, որը ձեզ ընտրել ա, հիմա ձեր կարիքն ունի, թե՞ դուք էլ հանրապետականներից ոչնչով չեք տարբերվում, ու երբ ձեր շեֆը ասի, նոր կգնաք, դեղ կկանգնեք։

Հը՞, ո՞ւր եք։ Հիշեք, որ դուք էլ եք սկսել փոքր դասադուլներից, փոքր գործադուլներից ու փոքր հանրահավաքներից։ Չմոռանաք ձնագնդի էֆեկտը, զգուշացեք․․․

Ջերմուկցիներ, վպերյոդ: