Երկվորյակներին սպասվում է հիանալի օր. սեպտեմբերի 20-ի աստղագուշակը


09:11 , 20 սեպտեմբեր, 2019

Խոյ

Ուրբաթը հենց առավոտից կուրախացնի Խոյերին: Հիանալի օր է հանգստի և ստեղծագործության համար: Կարելի է հավաքվել ընկերախմբով, հիշել անցյալը: Արժե քննարկել նաև ապագայի հետ կապված ծրագրերը: Հարմար օր է նաև տարաձայնությունները հարթելու, պայմանավորվածությունները հաստատելու համար: Արժե հիշել, որ նախկին ձևով շփումը քիչ հավանական է, ավելի շուտ՝ այն այլ հիմքի վրա կկառուցվի:

Ցուլ

Այսօրվա անակնկալները Ցուլերը ճիշտ կանեն՝ լավատեսորեն ընդունեն, հումորի չափաբաժնով: Օրը հարմար է տնային հավաքույթների, բնության մեջ զբոսնելու, մշակութային միջոցառումների համար: Անսպասելի վայրերում կարող եք ծանոթ դեմքեր հանդիպել: Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, մտահոգությունները ցրել կօգնի ընկերների, հարազատների կամ երեխաների հետ զրույցը: Առօրյա հոգսերով արժե միասին զբաղվել:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է հիանալի օր` բազմաթիվ հնարավորություններով: Այսօր կարելի է վերականգնել նախկին կապերը, վերադառնալ որոշակի ծրագրերի շրջանակներում համատեղ գործողությունների քննարկմանը: Արժե հեռատես լինել, մտածել ձեր հեղինակության մասին, ընտրել արժանի ընկերներ և հուսալի գործընկերներ: Ձեր մասին շատ բան կասի անձը, ումով հետաքրքրվում եք, կամ միությունը, որում գտնվում եք:

Խեցգետին

Օրը դրական տրամադրություն է ձևավորում: Այսօր իրենց ավելի լավ կզգան շարժուն, եռանդուն, նախաձեռնող Խեցգետինները, ինչպես նաև նրանք, ում բնութագրական են շփվողականությունը, հետաքրքրասիրությունը, անկեղծությունը, բարյացկամությունը: Հարմար պահ է տնային կամ այլ ավանդույթներին վերադառնալու համար: Հնարավոր է՝ անսովոր պարտականություններ կամ խնամարկյալներ ունենաք, ում անհրաժեշտ կլինի հետևել:

Առյուծ

Առյուծները կարող են իրենց ընկերախումբը և զբաղմունքն ընտրել սեփական ճաշակով: Այս օրերը ստեղծում են հաճելի հանգստի, օգտակար զբաղմունքների կամ ակտիվ ստեղծագործության համար բոլոր պայմանները: Միաժամանակ կկարողանաք լրացնել ֆիզիկական և հոգևոր էներգիայի պաշարները, հաստատվել նոր մտադրություններում, նորից բացահայտել ընկերների և ծանոթների դրական կողմերը: Շատ հարաբերություններ սցենարի թարմացում կպահանջեն:

Կույս

Կույսերի ուշադրությունն այսօր կարող են պահանջել ընտանեկան միջոցառումները: Օրվա իրադարձությունների մեծ մասը դրական երանգ կունենան: Հայտնվելով անծանոթ վայրում` արագորեն կհարմարվեք, կլուծեք ժամանակավոր կացարանի հարցը: Լավատեսական տրամադրությունը, կասկածների նկատմամբ վստահության գերազանցությունը, ներքին բողոքի բացակայությունը գերազանց նշաններ են, որոնք վկայում են այն մասին, որ ճիշտ ուղի եք ընտրել:

Կշեռք

Կշեռքների համար ներդաշնակ օրեր են: Չնայած արկածախնդրային մթնոլորտին` կկարողանաք ոչ միայն զվարճանել, այլև ինչ-որ օգտակար բան անել: Հնարավոր է, որ ստանաք պակասող տեղեկատվությունը, հանդիպեք անհրաժեշտ մարդկանց, նպատակին հասնելու կարճ ճանապարհ գտնեք: Պատահական դեպքերը կաշխատեն ձեր օգտին: Հիանալի օր է ընկերական շփումների համար: Անձնական կյանքում առավելագույնս հարմարավետ կլինեն ազատ հարաբերությունները:

Կարիճ

Աստղերը բարեհաճ են Կարիճների նկատմամբ, ովքեր որոշել են փոխել իրենց կյանքը: Կարելի է նոր ծրագրի շրջանակներում իրականացնել մի շարք փորձնական գործողություններ: Կարող են արդիական դառնալ տարադրամի փոխանակման, օտար լեզվի կամ ծրագրավորման լեզվի ուսուցման, վիզա ստանալու հարցերը: Անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի լիարժեք ծառայության փոխարեն ձեզ թերի ծառայություն չմատուցեն: Եթե տնից հեռու եք գտնվում, արժե հուշանվերներ գնել:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր գերազանց հնարավորություն կունենան ուրախանալու, թուլանալու, հին ընկերների հետ ժամանակ անցկացնելու: Ցանկության դեպքում կկարողանաք ցուցադրել ձեր բազմաթիվ տաղանդները և հիացնել բոլորին, ովքեր գտնվում են ձեր տեսադաշտում: Սակայն անհրաժեշտ է զգուշություն դրսևորել նոր ծանոթների և այն մարդկանց ներկայությամբ, ումից կախված է ձեր կարիերան: Չարժե թեթևամիտ բաներ անել, որոնք կարող են ձեզ վրա ստվեր գցել:

Այծեղջյուր

Օրը տրամադրում է ազատ ընտրության, խաղի, ստեղծագործության, հաճույք ստանալու: Կարող եք հետևել համընդհանուր միտումներին, սակայն ձեր գործողությունները դժվար թե դրանով սահմանափակվեն: Տիպիկ Այծեղջյուրները նպատակաուղղված կփնտրեն անհրաժեշտ տվյալները, կվերականգնեն անհրաժեշտ կապերը: Հնարավոր է, որ այդ ամենն ինքնաբերաբար, բնազդորեն անեք: Հիանալի պահ է ժամանակի նոր պահանջներին հարմարվելու համար:

Ջրհոս

Օրվա իրադարձությունները կավելացնեն Ջրհոսների լավատեսությունը: Արդեն այսօր կկարողանաք անել առաջին քայլը դեպի ապագա: Դրանք ցույց կտան, թե որտեղ են ձեր ուժեղ կողմերը, իսկ որտեղ արժի ձեզ վրա աշխատել: Համակրանքները և հակակրանքները մեծամասամբ կախված կլինեն ձեր հետաքրքրություններից և համոզմունքներից: Անկախ այն հանգամանքից` դուք ստանդարտ, թե ոչ ստանդարտ մտածողության մարդ եք, ձեզ համար դժվար չի լինի համախոհներ գտնել:

Ձկներ

Ձկների հեռանկարները բազմազան են և ոչ միանշանակ: Ձեզ կարող է թվալ, թե գտել եք ձեր իդեալը, սակայն հետագայում կյանքը կարող է ձեզ ամպերից վար իջեցնել: Չարժե օգտվել ի հայտ եկած հնարավորությունից` առանց ուսումնասիրելու դրա դրական և բացասական կողմերը: Չարժե բացահայտ ցուցադրել ձեր կասկածները: Լավագույն մարտավորությունը կլինի առանց իզուր ժամանակ կորցնելու հետաքրքրված անձանց ձեր տաղանդներն ու առավելությունները ցուցադրելը: