Բրիտանացի գիտնականները թեստավորում են «խոսող» ծխախոտային տուփեր


13:31 , 1 հուլիս, 2013

Բրիտանական Սթեռլինգի համալսարանի գիտնականները թեստավորում են «խոսող» ծխախոտային տուփեր, գրում է The Daily Mirror-ը:

Համաձայն մտահղացման՝ նման փաթեթավորումները մարդիկանց կզգուշացնեն ծխախտոտի վտանգի մասին ոչ միայն գրավոր եղանակով, այլև՝ բանավոր: 

Ներկայում սարքը փորձարկվում է երիտասարդ կանանց վրա, սակայն շատ շուտով մասնագետները ձեռնամուխ կլինեն տղամարդկանց ու բարձր տարիքային խմբերի մարդկանց թեստավորմանը։ 

Հետազոտողները ստեղծել են երկու տեսակի «խոսող» տուփեր: Մեկն առաջարկում է հեռախոսահամար՝ խորհրդատվություն ստանալու համար, թե ինչպես թողնել ծխելը, իսկ մյուսը նախազգուշացնում է, որ ծխելը նվազեցնում է վերարտադրողական կարողությունը: 

Գիտնականներն օգտագործել են այն տեխնոլոգիան, որը կիրառվում է «երգող» շնորհավորական բացիկների ստեղծման մեջ: