Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել


23:16 , 19 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 18-ին Սևանում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Ծովագյուղում ապրող 59-ամյա մի տղամարդու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բնակարանին կից խորդանոցի զննությամբ հայտնաբերվել, առգրավվել ու փաթեթավորվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 38 գրամից ավելի։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։