Նիկոլ Փաշինյանը վերացրել է խորհրդարանական ընդդիմությունը, ԼՀԿ-ն իշխանության ճյուղն է. Գառնիկ Իսագուլյան


22:27 , 19 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագիծը՝ կապված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հետ, վտանգավոր է համարում։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նման նախագծի հիմքում այն է, որ ՀՀ իշխող քաղաքական ուժի ու ԼՀԿ-ի ներկայացուցիչները պետական համակարգում չեն աշխատել, ինչի հետևանքով էլ չգիտեն, թե ինչ է նշանակում ծառայություն։

«Իրենք չեն պատկերացնում, թե ինչ ասել է Ոստիկանություն, ԱԱԾ։ Հաճախ փորձում են բերել երկրների օրինակներ, օրինակ՝ կարող են բերել ԱՄՆ-ի, Գերմանիային, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի օրինակները, որոնք, ամենևին, տեղին չեն ու համեմատելի չեն ՀՀ-ի հետ։ Համեմատելի չեն մի պարզ պատճառով՝ այդ երկրներում մի քանի հարյուր տարի է, որ այդ կառույցները կայացել են, նրանց մոտ քաղաքական փոփոխությունը չի հանգեցնում այդ կառույցների բովանդակային աշխատանքի փոփոխության»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ